«Մարդկային արժեքները սկսել են սահմանվել տնտեսական արժեքներով…». Սարգիս Գրիգորյան

16:05   5 օգոստոսի, 2020

Դերասան Սարգիս Գրիգորյանը նոր գրառում է արել՝ կոչ անելով չշտապել ապրել։ Արագությունը խլում է կյանքի ամենակարեւոր վայելքներն ու հիվանդացնում հոգին, նշում է դերասանը։

Սարգիս Գրիգորյանն Instagram-յան էջում լուսանկար  հրապարակել կնոջ՝ պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանի հետ ու գրել. «Մարդկային արժեքները սկսել են սահմանվել տնտեսական արժեքներով։ Ինչը լավ է մեքենաների համար, լավ պետք է լինի նաեւ մարդկանց համար. ահա սա է այսօրվա տրամաբանությունը։

Արագ, արագ, արագ։ Լավ տեխնիկան արագ պիտի աշխատի, որ արժեք ունենա, նույնը մարդիկ. արագ աշխատի, ավելի արագ, չափից դուրս արագ, որ վճարվես։ Բա լավ, ո՞ւր մնաց մտածելը, հասկանալը, ծանր ու թեթեւ անելը, զգալը, չէ որ դա արագ չի ստացվի։

View this post on Instagram

A post shared by Sargis Grigoryan (@sargis_grigoryan_official) on

Մի շտապեք ապրել, արագությունը խլում է կյանքի ամենակարեւոր վայելքները ու հիվանդացնում հոգին»։



© NEWS.am STYLE