Սլացիկ ոտքեր, ոճային աքսեսուար. Լիա Զախարյանի գրավիչ կերպարը

19:35   5 օգոստոսի, 2020

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին ջինսե շորտ է կրում եւ սպիտակ շապիկ։ Հագուստն ընդգծում է Լիայի գեղեցիկ կազմվածքը։ Նա դեղին կոշիկներ է կրում ու արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել խոշոր աքսեսուարով՝ ականջօղ։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել։

View this post on Instagram

A post shared by lia (@zakharyan.lia) on

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին սպիտակ զգեստ էր կրում։ Լիան արձակել էր մազերն ու խոշոր աքսեսուարներ ընտրել։ Կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Ես խե՞նթ եմ։ Գուցե դու ես խենթ։ Միգուցե մենք ենք խենթ..»,- մեկնաբանությունների հատվածում երգի բառերը մեջբերել էր Լիան։



© NEWS.am STYLE