Քրիստեն Ստյուարտն օծանելիքի գովազդի համար մերկացել է

20:47   30 օգոստոսի, 2013

Հայտնի «վամպիր» Քրիստեն Ստյուարտն աշխարհի ամենահին ապրանքանիշերից մեկի՝ Balenciaga-ի օծանելիքի գովազդում կիսամերկ է նկարահանվել: Ավելի շուտ վախեցնող, քան սեքսուալ լուսանկար է ստացվել: Վամպիրի հայացքը Ստյուարտը, հավանաբար, երկար տարիներ է մարզել: Ստյուարտի մերկությունը բավական ողջամիտ է ստացվել. աղջիկը պատկերված է թիկունքից, հայացքը՝ դեպի հանդիսատեսը:

Լուսանկարը սեւ-սպիտակ է, իսկ Ստյուարտի մերկ ուսերին եւ մեջքին վառ գույներով գեղեցիկ ծաղիկներ են:

Ապրանքանիշի գովազդային արշավում Քրիստենի մասնակցությունը երկար ժամանակ կասկածի տակ էր, քանի որ 2012 թվականին նրա ընկերը՝ դիզայներ Նիկոլա Գեսկյերը, լքել էր ընկերությունը: Սակայն այս տարվա մայիսին հայտարարվեց, որ դերասանուհին շարունակելու է ապրանքանիշի հետ համագործակցությունը:



© NEWS.am STYLE