Ralph Lauren-ը կորոնավիրուսի պատճառով 100 մլն դոլարի ֆինանսական վնաս է կրել

23:11   5 օգոստոսի, 2020

Ralph Lauren-ը ներկայացրել է 2020-ի առաջին եռամսյակի վաճառքի զեկույցը: Փաստաթղթի համաձայն՝ բրենդի ֆինանսական կորուստները կազմել են մոտ 130 մլն դոլար, իսկ վաճառքի մակարդակը նվազել է 66 տոկոսով: Ընկերության նախագահ Պատրիս Լուվեն նշել է, որ վնասների հիմնական պատճառը կորոնավիրուսի եւ գրեթե բոլոր խանութների փակման հետեւանքով առաջացած ճգնաժամն է: Հյուսիսային Ամերիկայում վաճառքի ընդհանուր եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 93 տոկոսով, իսկ Եվրոպայում՝ 71 տոկոսով։ Միեւնույն ժամանակ, ասիական շուկայում կորուստներն առաջին ֆինանսական եռամսյակում կազմել են միայն 34%:

Ralph Lauren-ն առաջին ընկերությունը չէ, որը հայտնել է կորուստների մասին։ Ավելի վաղ Hugo Boss-ը նշել էր վաճառքի եկամուտների նվազումը 2020 թվականի սկզբին:



© NEWS.am STYLE