Հանրային հեռուստաընկերությունը` «Երգ երգոցի»` նոր եթերաշրջանում չլինելու լուրերի մասին

20:09   5 օգոստոսի, 2020

Տեւական ժամանակ է` համացանցում քննարկվում է Հանրային հեռուստաընկերութան «Երգ երգոց» հաղորդաշարի` նոր եթերաշրջանից դուրս մնալու լուրը:  

Այն, որ շուրջ տասը տարի եթեր հեռարձակվող հաղորդումը փակվելու է այս ամռանը, խոսվում էր դեռեւս փետրվար ամսից, թեեւ Հանրային հեռուստաընկերությունը մինչ օրս թեմայի վերաբերյալ որեւէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել: NEWS.am STYLE-ը լուրերի իսկությունը պարզելու համար կապ հաստատեց Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժին, որտեղից նշեցին.

«Մենք մեր բոլոր հաղորդումների, այդ թվում` «Երգ երգոցի» վերաբերյալ կտեղեկացնենք մեր նոր եթերաշրջանին ընդառաջ»:



© NEWS.am STYLE