«Հմայվածները» սերիալի աստղը հիվանդացել էր COVID-19-ով

14:31   6 օգոստոսի, 2020

Դերասանուհի Ալիսա Միլանոն, որը հայտնի է «Հմայվածները» սերիալում Ֆիբիի դերով, COVID-19-ի ախտանիշներով չորս ամսվա կյանքից հետո կորոնավիրուսային նոր վարակի հակամարմինների թեստի դրական արդյունք է ստացել։ Նա այդ մասին հայտնել է Instagram-ի իր էջում։

Միլանոյի խոսքով՝ մարտի վերջին իր մոտ առաջ են եկել հիվանդության ախտանշանները, մասնավորապես, ախորժակի ու հոտառության կորուստ, ծանրություն կրծքավանդակում, դժվարացած շնչառություն ու մշտական գլխացավեր, բարձր ջերմություն։ «Ես ունեի COVID-ի գրեթե բոլոր ախտանշանները»,- գրել է դերասանուհին։

View this post on Instagram

A post shared by Alyssa Milano (@milano_alyssa) on

Ընդ որում, կորոնավիրուսի թեստի արդյունքը բացասական է եղել, նշել է Միլանոն։ Նա հայտնել է, որ հակամարմինների երկու թեստ է հանձնել, սակայն դրանց արդյունքը եւս բացասական է եղել։

«Վերջին չորս ամիսն ապրելով երկարատեւ ախտանշանների հետ՝ ես հակամարմինների թեստ հանձնեցի։ Ես COVID-ի հակամարմիններ ունեմ։ Ես հիվանդացել էի COVID-19-ով»,- հայտնել է նա։

Դերասանուհին մարդկանց կոչ է արել պահպանել առողջությունն ու հայտարարել պլազմա հանձնելու մտադրության մասին՝ կորոնավիրուսային վարակով հիվանդացած մարդկանց բուժման համար։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE