Ամերիկյան հայտնի շոուի հաղթողին ձերբակելել են բռնաբարության ու մանկական պոռնոգրաֆիայի համար

19:36   6 օգոստոսի, 2020

«Ամերիկացի նինձյա» շոուի հաղթող Դրյու Դրեխսելը ձերբակալված է դեռահասի հետ բազմակի սեռական կապի մեղադրանքով։ Ըստ դատախազության՝ նա աղջկան ստիպել է մերկանալ տեսազանգերի ընթացքում եւ գաղտնիորեն մանկական պոռնոգրաֆի արտադրել։

Տուժող աղջիկը 2019թ.-ին հայտնել է, որ առաջին անգամ Դրեխսելի հետ սեռական հարաբերություն է ունեցել 2015թ.-ին, այդ պահին ինքը 15 տարեկան է եղել, նա՝ 26։ Նրանք դրանից կարճ ժամանակ առաջ հանդիպել են միջոցառման ընթացքում ու փոխանակվել հեռախոսահամարներով։ Շոուի մասնակիցը նրան իր մարզասրահ է հրավիրել, ուր ինտիմ մտերություն են ունեցել։

American Ninja Warrior Winner Drew Drechsel Charged With Child Sex ...

Մի քանի շաբաթ անց տղամարդը կրկին կապ է հաստատել աղջկա հետ՝ իրենց սեռական հարաբերությունները քննարկելու համար։ Նա, իբրեւ, զոհին ասել է, որ հաջորդ անգամ, երբ իրենք հանդիպեն, ժամանակ կունենան «հաղթահարելու նրա ամաչկոտությունն ու երկչոտությունը»։ Փաստաղթերում նշվում է, որ աղջիկը նկարդայնանալով նրան խոստացել է, որ «նման բան այլեւս չի կրկնվի»։ «Լավ, կտեսնենք»,- ասել է Դրեխսելը, ինչին ի պատասխան զոհը նշել է, որ հերթական հանդիպման ընթացքում «իրեն ավելի լավ կպահի»։

Դրեխսելը, որն այժմ 31 տարեկան է, ձերբակալվել է մանկական պոռնոգրաֆիա արտադրելու, ինչպես նաեւ դեռահասկին սեռական կոնտակտի հակելու համար։ Նա հերքում է բոլոր մեղադրանքները, հայտնել է նրա ներկայացուցիչը։ Դրյու Դրեխսելը դարձել է «Ամերիկացի նինձյա մարտիկ» շոուի վերջին եթերաշրջանի հաղթող եւ մեկ մլն դոլար վաստակել։

 



© NEWS.am STYLE