Ռեփեր 50 Cent-ը կոշտ քննադատել է «Էմմի»-ն

15:11   6 օգոստոսի, 2020

Ռեփեր Քերթիս Ջեքսոնը, որը հայտնի է 50 Cent կեղծանվամբ, կտրուկ արտահայտվել է «Էմմի» մրցանակաբաշխության ժյուրիի հասցեին այն պատճառով, որ նրանք իր սերիալը չեն ներառել հավակնորդների ցանկում։

«Իշխանություն» սերիալը «Starz» հեռուստաալիքով հեռարձակվել է վեց տարի 2014թ.-ից։ Սակայն այդ ամբողջ ընթացքում, անկախ հայտնիությունից, առաջադրված չի եղել «Էմմի» մրցանակի, եւ 50 Cent-ը որոշել է զայրալից հրապարակում անել։

50 Cent Tells Emmys To Kiss His Black A** Over 'POWER' Snub

Քերթիսy նկարահանման հրապարակում կատարում է գործադիր պրոդյուսերի առաջադրանքները, ինչպես նաեւ հանդես գալիս որպես դերասան։ Ջեքսոնի նախագիծը բազմաթիվ անգամներ «NAACP Image Award» (National Association for the Advancement of Colored People՝ Թխամորթ մարդկանց կյանքը լավացնելուն միտված ազգային կազմակերպություն) մրցանակ է ստացել։

«Լավ, «Էմմի», ահա իմ սեւ նստատեղը, կարող եք համբուրել այն։ Գրողը տանի ձեր կազմակերպությունը, ինձ հետաքրքրում են միայն NAACP-ի մրցանակները»,- նշել է 50 Cent-ը։



© NEWS.am STYLE