Արտահայտիչ շպար. Շողեր Թովմասյանի լուսանկարը

12:14   6 օգոստոսի, 2020

Դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին հավաքել է մազերը։ Շողեր Թովմասյանն արտահայտիչ շպարով է. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Ի դեպ, շպարվելիս դերասանուհին հաճախ նախապատվություն է տալիս վառ երանգներին եւ կարմիր շրթներկ ընտրում։

View this post on Instagram

A post shared by Shogher actress (@shogher_tovmasyan.official) on

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Շողերը վառ վարդագույն զգեստ էր կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր ուղիղ հարդարված մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները։ Թեեւ դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել, հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել։



© NEWS.am STYLE