«Չգիտեմ, թե ոնց եմ ապրել այսքան տարի առանց քեզ…». Սիլվա Հակոբյանի ջերմ շնորհավորանքը դստերը

16:11   6 օգոստոսի, 2020

Երգչուհի Սիլվա Հակոբյանը ջերմ շնորհավորել է դստերը։

Իր միկրոբլոգում Սիլվան դստեր հետ լուսանկար է հրապարակել։ «Չգիտեմ, թե ոնց եմ ապրել այսքան տարի առանց քեզ, բայց գիտեմ մի բան, որ դու իմ բոլոր ժամանակների ամենալավ երգն ու հիթն ես, ամենամեծ հաղթանակն ու մրցանակն ես ու ամենաթանկ նվերն ես Տիրոջ կողմից, ում ողջ սերն իմ հանդեպ դրսեւորված է քեզնով։ Շնորհավոր Ծնունդդ, իմ գտնված երազ։ Շնորհակալ եմ կյանքին քեզ համար»,- գրել է երիտասարդ մայրիկը։

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին ջինսե հագուստ էր կրում։ Նա արձակել էր ուղիղ հարդարված մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ Սիլվան լուսանկարը չէր մեկնաբանել, միայն նշել էր, որ այն արվել է Ծաղկաձորում։

Լուսանկարները՝  @elevon_photo, @aramiopazzo



© NEWS.am STYLE