«Շնորհակալ եմ քեզ, որ դու կաս». Բեն Ավետիսյանի ու սիրելիի ջերմ լուսանկարը

15:31   6 օգոստոսի, 2020

Դիմահարդար Դիանա Տոնոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ սիրելիի՝ դերասան Բեն Ավետիսյանի հետ։

Զույգն, ի դեպ, օրերս է նշանադրվել։ «Այսօր եւս մեկ տոն է մեզ համար։ Իմ եւ Բենի 4 տարին է, ինչ միասին ենք։ Շնորհակալ եմ քեզ, որ դու կաս: Շնորհակալ եմ իմ Աստծուն, որ միշտ իմ կողքին է ցանկացած իրավիճակում եւ միշտ ինձ ճիշտ ճանապարհին է ուղեկցում: Սիրեք եւ եղեք սիրված: Սիրում եմ քեզ»,- ջերմ լուսանկարը մակագրել է նա։

View this post on Instagram

A post shared by Ben Avetisyan (@ben.ave) on

Ավելի վաղ Բեն Ավետիսյանն իր Instagram-ում նշանադրության արարողությունից տեսանյութ էր հրապարակել, որին կից գրել էր․ «Բարով եկար, նշանված կյանք: Կարող եք շնորհավորել ընկերներ, կայացավ մեզ համար ամենակարևոր օրերից մեկը: Ուրախ եմ, որ ունեմ քեզ իմ կյանքում, շնորհակալ եմ Աստծուն, շնորհակալ եմ իմ ընկերներին, շնորհակալ եմ բոլորիցդ բարի ու լավ մաղթանքների համար»։



© NEWS.am STYLE