Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ամուսնությունը փորձում են փրկել Կարիբյան ծովի մասնավոր կղզում

13:19   6 օգոստոսի, 2020

Ռեփեր Քանյե Ուեսթն ու նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը, մեկուսացել են տրոպիկական կղզում, հայտնում է TMZ-ն։

Պարբերականին հայտնի է դարձել, որ անցած հանգստյան օրերին ամուսինները չորս երեխաների հետ գաղտնի մեկնել են մասնավոր կղզի, որը գտնվում է Կարիբյան ծովի ափերին։ Քիմն ու Քանյեն որոշել են ընտանեկան ճամփորդության մեկնել՝ հույս ունենալով հաղթահարել ամուսնական խնդիրները, ինչն արել են լրագրողների մշտական ուշադրությունից հեռու։

Աղբյուրները պնդում են, որ Քիմն ու Քանյեն երեխաների հետ կանգ են առել կալվածքում, որն ամրոց է հիշեցնում. այն տեղավորված է այնպես, որ կողմակի անձանց համար գրեթե հնարավոր չէ մոտենալ դրան։ Ամուսինները հատուկ են այդքան պաշպանված վայր ընտրել՝ իրենց հարաբերությունների խնդիրների լուծման վրա կենտրոնանալու համար՝ առանց շեղվելու իրենց մշտապես հետեւող պապարացիների վրա։

Ըստ լուրերի՝ Քիմն ընտանեկան ճամփորդությանը նաեւ քահանայի է հրավիրել, որը ժամանակին պսակադրել է իրեն ու Քանյեին։ Հայուհին հույս ունի, որ քահանան, որը Քանյեի մտերիմ ընկերն է, կօգնի լուծել իրենց խնդիրները եւ կկարողանա հանգստացնել Քանյեին երկբեւեռ խանգարման սրումից հետո։



© NEWS.am STYLE