Հայ հայտնիներ, որոնք չեն թաքցնում իրենց սիրելիներին (ֆոտո)

20:05   6 օգոստոսի, 2020

Հանրային մարդիկ հաճախ խուսափում են երկրպագուներին եւ հետեւորդներին ներկայացնել իրենց անձնական կյանքի մանրամասները, հատկապես՝ սիրելիների հետ լուսանկարները: Սա ունի մի քանի պատճառ, որոնցից մեկն այն է, որ հաճախ նրանց ընտրյալները հայտնի մարդիկ չեն եւ չեն ցանկանում լինել հանրության ուշադրության կենտրոնում, հաճախ էլ հենց իրենք՝ հայտնիները չեն ցանկանում, որ հանրությունը նույնքան հետաքրքրասեր դառնա նաեւ իրենց սիրելիների հանդեպ: Այդպիսով, շատերն իրենց ընտրյալներին բացահայտում են միայն ամուսնությունից հետո:

Այսօր վերհիշել ու ներկայացնում ենք հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք վաղուց երկրպագուներին «ծանոթացրել են» իրենց ընտրյալների հետ.

Լուարա Հայրապետյան

Ամերիկաբնակ երգչուհի Լուարա Հայրապետյանը, որը երաժշտասերներին առավել հայտնի է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթից, վերջին շրջանում առավել հաճախ է հրապարակում լուսանկարներ սիրելիի՝ Երվանդի հետ: Սակայն երգչուհին անձնականի մասին, սովորաբար, երկար չի խոսում՝ նախընտրելով բավարարվել միայն նրա հետ համատեղ տեսանյութեր եւ լուսանկարներ հրապարակելով:

Բեն Ավետիսյան

Դերասան Բեն Ավետիսյանն ու դիմահարդար Դիանա Տոնոյանն արդեն 4 տարի է՝ հանդիպում են, սակայն Բենը միայն այս տարի որոշեց խոսել այն մասին, որ իր սիրտը զբաղված է: Նախկինում դերասանը Դիանային հնարավորինս հեռու էր պահում մեդիայի ուշադրությունից, թեեւ երկրպագուներից շատերը վաղուց կռահել էին նրանց հարաբերությունների մասին: Նա իր լռությունը խախտեց միայն ամիսներ առաջ՝ սիրելիի հետ համատեղ լուսանկար հրապարակելով: Իսկ օրերս Բենն ու Դիանան նշանադրվեցին:

Մարինկա Խաչատրյան

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանն առաջին անգամ ընտրյալին՝ Հրաչ Թառոյանին ներկայացրել է 2017 թ-ին՝ իր ծննդյան 20-ամյակին: Մարինկան թեեւ չի խոսում անձնական կյանքի մանրամասներից, բայց սիրելիի հետ լուսանկարներ, պարբերաբար, հրապարակում է: Ի դեպ, զույգը նշանադրվել է անցած տարի: Նրանց նշանդրեքի լուսանկարներն այդ շրջանում դարձել էին համացանցի գլխավոր հիթը:

Էլեն Ազնավուրյան

«Պատվից առավել» սերիալի դերասանուհի Էլեն Ազնավուրյանն այն հայտնիներից է, որը չի խուսափում խոսել անձնական կանքի մասին: Իր հարցազրույցներում եւս Էլենը սիրով խոսում է սիրելիի՝ Բորիս Մկրտչյանի հետ իր հարաբերությունների ու սիրո պատմության մասին: Էլենը, նույնիսկ, բացահայտել է, որ ընտրյալը մասնագիտությամբ բժիշկ է:

Լիլի Մորտո

Ամենասկանդալային շիկահերի սրտի ու մարմնի համար պայքարողները բնական է՝ շատ են, բայց նա արդեն կատարել է իր ընտրությունը ու չի լռում դրա մասին: Լիլիի ընտրյալը բժիշկ, կոսմետոլոգ Վադիմ Չանգլյանն է: Դերասանուհի-մոդելը հետեւորդների հետ հաճախ է կիսվում սիրելիի հետ համատեղ լուսանկարներով եւ տեսանյութերով:

Լուսանկարները՝ հայտնիների ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերից



© NEWS.am STYLE