«Գեղեցկուհի». Սոնա Հովհաննիսյանի բնական կերպարը

23:39   6 օգոստոսի, 2020

ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի եւ լրագրող Սոնա Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում ռեփեր Միշոյի կինը սպիտակ շապիկ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ «Լավ երաժշտություն։ դեպի ո՞ւր վարենք»,- հրապարակումը մակագրել է նա։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Կատարելություն», «գեղեցկուհի»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոնան սեւ բլուզ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու նվազագույն շպարով էր։ Մեկնաբանություններում Սոնան հետեւորդներից խորհուրդներ էր հարցրել ալիքավոր մազերի համար, որոնք չէին մոռացել հաճոյախոսություններ գրել. «Դուք չշպարված շատ գեղեցիկ եք, չնայած ձեզ շպարված էլ է շատ սազում», «գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE