Ուլյանա Սերգեյենկոն հրապարակել է մեծացած դստեր՝ Վասիլիսա Խաչատուրովայի լուսանկարը. բացառիկ կադրեր

16:59   6 օգոստոսի, 2020

Հայտնի դիզայներ Ուլյանա Սերգեյենկոն Instagram-յան էջում հրապարակել է 14-ամյա դստեր՝ Վասիլիսայի լուսանկարները Վերջինս Ուլյանայի ու նրա նախկին ամուսնու՝ միլիարդատեր եւ «Ռոսգոստրախ»-ի նախկին նախագահ Դանիլ Խաչատուրովի միակ ընդհանուր երեխան է։

Василиса Хачатурова

«Բեմում հայտնվելուց յոթ տարի անց Վասյան վերադարձել է»,- լուսանկարը մակագրել է Ուլյանան։ Խոսքը զվարճալի դեպքի մասին է, որը տեղի է ունեցել 2013թ.-ին։

Վասիլիսայի յուրօրինակ դեբյուտը տեղի է ունեցել Փարիզում, երբ նա մայրիկի հետ բեմ է բարձրացել ցուցադրությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նա մայրիկին մի քանի անգամ ուղեկցել է ֆրանսիական նորաձության շաբաթվա շրջանակներում, ինչպես նաեւ նրա հետ լուսանկարվել ամսագրի համար։ Եվ ամեն դեպքում, Սերգեյենկոն հազվադեպ է համացանցում հրապարակում երեխայի լուսանկարները։

View this post on Instagram

A post shared by Ulyana Sergeenko (@ulyanasergeenko) on

Ի դեպ, Ուլյանան Խաչատուրովի հետ ամուսնացել է 2008թ.-ին, իսկ 2015թ.-ին դիմել է ամուսնալուծության համար։ Նա 2011թ.-ին հիմնել է իր  Ulyana Sergeenko ապրանքանիշը։ Սերգեյոնկոն նաեւ 19-ամյա որդի ունի՝ Ալեքսանդրը, որը լույս աշխարհ է եկել Ալեքսեյ Մակեեւի հետ ամուսնության ընթացքում։



© NEWS.am STYLE