«Խաղաղություն թող լինի բոլորիս ընտանիքներում»․ Անուշիկ Ալավերդյանի եւ ամուսնու ջերմ գրկախառնությունը

13:41   7 օգոստոսի, 2020

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր, ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամուսնու հետ։

View this post on Instagram

A post shared by Anushik Alaverdyan (@anushikalaverdyann) on

Իր միկրոբլոգում հրապարակված սիրառատ կադրում երգչուհին գլուխը դրել է սիրելիի ուսին։ Նա կրում է ամառային զգեստ, սպորտային կոշիկներ։ Անուշիկի վարսերն արձակված են, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Խաղաղություն թող լինի բոլորիս ընտանիքներում»։

View this post on Instagram

A post shared by Anushik Alaverdyan (@anushikalaverdyann) on

Հիշեցնենք, որ օրերս հրապարակված կադրերում երգչուհին ջինսե շորտ էր կրում եւ բաց գույնի շապիկ։ Երիտասարդ մայրին արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին ուղղել նրան։



© NEWS.am STYLE