ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   8 օգոստոսի, 2020

ԽՈՅԵՐ

Օգոստոսի 8-ին սիրելիին ավելի երկար գրկելու, նրա հետ ավելի շատ շփվելու, ջերմ խոսքեր ասելու եւ լսելու ցանկություն կառաջանա։ Եվ որքան շատ կլինեն դրանք, այնքան ավելի ուրախ կլինեք դուք։ Հետեւաբար, եթե ծրագրել եք տանը մենակ նստել լռության մեջ, օրը ձեզ համար շատ ձանձրալի ընթացք կունենա։

ՑԼԵՐ

Ցլերի անձնական կյանքում օգոստոսի 8-ին ընտանեկան խնդիրներ չեն սպասվում։ Դուք տուն կվերադառնանք ձեր սիրելի աշխատանքից եւ կտեսնեք ձեր հմայիչ ընտրյալին մի խումբ հյուրերի հետ։ Արագ կողմնորոշվեք եւ գնացեք խանութ՝ պակասող սննդի եւ մթերքի հետեւից։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելի անձնավորությունը կզարմացնի ձեզ իր հումորի զգացումով եւ զվարճալի պահվածքով։ Սակայն կարեւոր է, որ այդպես նա չկորցնի ձեր հարգանքը, քանզի երբեմն այդ իրավիճակը կարող է հիասթափեցնել սիրելի էակին։ Մի մոռացեք չափի մասին։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր կփորձեք հարթել սիրելի անձնավորության եսասիրական բոլոր դրսեւորումները։ Իսկ եթե չստացվի, ուրեմն նրա պահվածքը կարող է լուրջ մտորումների տեղիք տա։ Մի՞թե կա մեկը, որը ցանկանում է ապրել եսասեր եւ ինքնասիրահարված մարդու կողքին։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Օգոստոսի 8-ին սիրելի անձնավորությանը կարող եք հանդիպել անսպասելի մի վայրում, որտեղ ըստ ձեր տրամաբանության նա չպետք է հայտնվեր։ Արեք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ձեր ընտրյալը չնկատի ձեզ։ Միեւնույն ժամանակ մտածեք, թե ինչպես է նա այդտեղ հայտնվել։

ԿՈՒՅՍԵՐ

Պարզվում է՝ ամեն ինչ այնքան էլ դժվար չէր, ինչպես ձեզ էր թվում։ Այո, կարող եք հանգիստ շունչ քաշել՝ բարդ փուլն անցյալում է։ Այժմ եւ դուք, եւ ձեր սիրելին կարող եք հանգստանալ, եթե ճակատագիրն արդեն չի բաժանել ձեզ։ Դե իսկ եթե այդպես է պատահել,  ուրեմն դա էր ձեզ ճակատագիրը։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելի էակը շատ դժվարությամբ ձեզ խոստովանություն կանի։ Նա մշտապես հարմար առիթ եւ պահ էր փնտրում ձեզ այդ մասին հայտնելու համար, եւ գտնում էր բազմաթիվ պատճառներ լուրջ զրույցից խուսափելու համար։ Սակայն նրան լսելը հենց ձեր շահերից է բխում։ 

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր սիրելի էակի համար շատ դժվար կլինի ձեզ բացատրել իր տեսակետը եւ կստիպի ձեզ համաձայնել իր կարծիքին։ Սակայն եթե ձեզ հաջողվի անել այնպես, ինչպես նա է ցանկանում, ուրեմն ձեզ սպասում են եւ հաճելի, եւ տհաճ անակնկալներ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր Աղեղնավորներին անհանգստացնելու են հայրերի եւ որդիների խնդիրները։ Հատկապես դժվար կլինի նրանց համար, ովքեր ապրում են իրենց ծնողների հետ։ Նրանք փորձելու են ամեն ինչ ինքնուրույն անել, բայց ապարդյուն։ Աստղերը հուշում են՝ խուսափել բոլոր հնարավոր տարաձայնություններից։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ստիպված եք դառնալ ձեր սիրելի էակի պաշտպանը։ Հնարավոր է՝ դառնաք նրա փաստաբանը, բայց աստղերը չեն բացառում, որ ձեռքերի ուժին դիմելու կարիք նույնպես կլինի։ Սակայն ինչ էլ պատահի, առաջին հերթին փորձեք օգտագործել ձեր խելքն ու հնարամտությունը։ Այսօր հենց դրանք ձեզ «կօգնեն»։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակի համար շատ դժվար կլինի հասկանալ, թե ինչ եք ուզում դուք եւ ինչպես եք պատկերացնում ձեր երազանքների կնոջը/տղամարդուն։ Փորձեք հանգստացնել նրան՝ վստահեցնելով, որ հենց նրան եք սիրում, եւ հենց նա է համապատասխանում ձեր իդեալին։

ՁԿՆԵՐ

Զգույշ եղեք։ Յոթը չափեք, մեկ կտրեք։ Այսօր սիրելի էակին ինչ-որ բան ասելուց առաջ մի լավ մտածեք։ Աստղերը հուշում են՝ լռել այն ժամանակ, երբ կարծում եք, որ պոռթկալու ցանկություն ունեք։



© NEWS.am STYLE