Մոդել Ջորդան Դաննը՝ GQ-ի բաց ֆոտոսեսիայում

23:26   31 օգոստոսի, 2013

Հայտնի մոդել Ջորդան Դաննը չնայած վատ համբավ չունի, բայց եւ իրեն սրբի տեղ չի դնում: Ամերիկյան GQ ամսագրին տված հարցազրույցում բրիտանացի գեղեցկուհին նշել է, որ իր աշխատանքի ամենասիրելի մասը գումար ստանալն է: Համաձայնեք, որ բավական անկեղծ է: Իսկ սովորաբար մենք հանդիպում ենք «հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումները» կամ «շատ ճանապարհորդելու հնարավորությունը» պատասխանի:

 

Ի դեպ, Ջորդանը վաղուց է հայտնի անկեղծանալու սովորությամբ: Օրինակ՝ ավելի վաղ, երբ Բարձր նորաձեւության շաբաթվա ընթացքում Ջորդանին հանել էին Christian Dior-ի շոուի ցուցակից, աղջիկը Twitter-ում գրել էր. «Հա-հա-հա… Ինձ Dior-ի ցուցադրությունից վտարեցին կրծքերիս համար: Սիրում եմ նորաձեւությունը»:

 

GQ-ի հարցազրույցում Դաննը պարզաբանել է իրավիճակը. «Սովորաբար իմ թեկնածությունը մերժում են մաշկիս գույնի պատճառով: Այնպես որ՝ կրծքի չափսի պատճառով մերժումը գրեթե հաճոյախոսություն է»:

 

Ջորդանը նաեւ չի թաքցրել տեղեկությունը, որ «հաճախորդներն այլեւս սեւամորթ աղջիկների չեն ցանկանում»՝ չնայած տարբեր ռասսաների ներկայացուցիչ-մոդելների հանդեպ հավասար հետաքրքրության մասին համաշխարհային նորաձեւության պաշտոնական դիրքորոշմանը:



© NEWS.am STYLE