Մահվան շեմին. աստղեր, որոնք սարսափելի վիրահատություններից հետո ողջ են մնացել

23:05   9 օգոստոսի, 2020

Երբեմն աստղերը դիմում են վիրաբույժներին ոչ արտաքինը փոխելու եւ ավելի գրավիչ դառնալու համար։ Հաճախ բժիշկների միջամտությունն անհրաժեշտ է մարդուն փրկելու համար։ Մեր ընտրանու հայտնիները ծանրագույն վիրահատություններ են տարել եւ, բարեբախտաբար, ողջ են մնացել։

Սելենա Գոմես

Երգչուհի եւ դերասանուհի Սելենա Գոմեսը տարիներ շարունակ տառապում էր վտանգավոր աուտոիմունային հիվանդությամբ՝ համակարգային կարմիր գայլախտով։ 2017թ․-ին Գոմեսի առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ նրա երիկամները սկսել են չաշխատել։ Աղջկան փրկել է նրա լավագույն ընկերուհին։ Նա երգչուհուն նվիրաբերել է իր երիկամներից մեկը։ Չնայած փոխպատվաստմանը եւ բարդություններին, այսօր երկու աղջիկներն էլ իրենց հիանալի են զգում։

Անջելինա Ջոլի

Դերասանուհին դիմել է կտրուկ միջոցների՝ 2015 թվականին քաղցկեղի առաջացման վտանգի պատճառով կրկնակի կանխարգելիչ մաստէկտոմիա անելով: Բացի դրանից, Ջոլին կատարել է ձվարանների եւ ֆալոպյան խողովակների հեռացում։ Չնայած, որ Անջելինան այլեւս չի կարողանա երեխաներ ունենալ, դերասանուհին չի հուսահատվում: «Ես այդ որոշումը կայացրել եմ այն պատճառով, որ հավատում եմ դրա ճշտությանը», – հարցազրույցներից մեկում հայտարարել է Ջոլին:

Սերենա Ուիլյամս

Թենիսիստուհու կյանքըշի թելը կարող էր ողբերգական կերպով կտրվել, եթե բժիշկներն Ուիլյամսի մոտ պատահաբար արյան մակարդուկներ (թրոմբ) չհայտնաբերեին։ Մարզուհին ոտնաթաթի ծանր վնասվածքից հետո վերականգնողական փուլ է անցել, երբ նրա մոտ թոքային զարկերակների թրոմբոէմբոլիա են հայտնաբերել: Ուիլյամսը շտապ վիրահատվել է։ Այժմ թենիսիստուհին առողջ է։    

Էմիլիա Քլարք

2011 թվականին «Գահերի խաղը» սերիալի աստղը գլխուղեղի առաջին անեւրիզմա է տարել․ դերասանուհին լոգարանում հանկարծակի կորցրել է գիտակցությունը, եւ նրան շտապօգնություն են կանչել: Բարդ վիրահատությունից հետո Քլարքի մոտ առաջացել է աֆազիայի վիճակը, եւ նա որոշ ժամանակ չէր էլ կարող խոսել։ Երկու տարի անց Էմիլիան կրկին նյարդավիրաբույժների օգնության կարիք ունեցավ ուղեղի հակառակ կողմում առաջացած երկրորդ անեւրիզմայի պատճառով:

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE