Թխամորթ դերասանուհին ներողություն է խնդրել Նինա Սիմոնի դերի համար իմ մաշկի անհամապատասխան երանգի պատճառով

12:11   7 օգոստոսի, 2020

Դերասանուհի Զոի Սալդանան ներողություն է խնդրել, որ 2016թ.-ի «Նինա» ֆիլմում կատարել է ջազային երգչուհի Նինա Սիմոնի դերը։ Դերասանուհին զղջում է, որ մասնակցություն է ունեցել նախագծին։

«Ես չպետք է կատարեի Նինայի դերը։ Տաս տարի առաջ ես պետք է ներդնեի բոլոր ջանքներն այն հնարավորությունների շնորհիվ, որոնք ունեցել եմ։ Ես պետք է ներդնեի բոլոր ջանքերը, որ բացառիկ իդեալական թխամորթ կնոջ դերը բաժին հասնել այլ թխամորթ կնոջ»,- նշել է Սալդանան։

Սալդանան ծագմամբ դոմինիկացի է ու պուերտոռիկացի, այդ պատճառով նկարահանումների ընթացքում դիմահարդարման միջոցով մգացրել է մաշկն ու փոխել քթի ձեւը։ 2012թ.-ին, երբ քասթինգ է հայտարարվել, երգչուհի դուստրը՝ Լիզան, գովել է Սալդանայի դերասանական խաղը, սակայն հիացած էր նրա արտաքինով՝ դերի համար հրավիրելով այլ դերասանների՝ «գեղեցիկ, հյութեղ շուրթերով ու լայն քթերով»։



© NEWS.am STYLE