«Հրաշալի». Մայա Պողոսյանի ամառային կերպարը

15:37   7 օգոստոսի, 2020

Գեղեցկուհի Մայա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սպիտակ հագուստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Շիկահեր գեղեցկուհին արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հետեւորդները հաճոյախոսություններ են գրել. «Հրաշալի»։

View this post on Instagram

A post shared by Maya Poghosyan (@mayapoghosyan) on

Օրերս հրապարակված լուսանկարում Մայա Պողոսյանը ներկայացել էր ամառային հմայիչ կերպարում։ Նա կարմիր զգեստ էր կրում, որն ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը։ Գեղեցկուհին արձակել էր երկար վարսերը, առանց շպարի էր։ Հրապարակմանը կից Մայա Պողոսյանը գրել էր․ «Ինչ հիշում եմ ինձ` ուզել եմ թռչել... Եվ հավատացել եմ իմ երազանքին. Հավատում էի ամբողջ հոգով։ Իսկ ի՞նչն է աշխարհում ավելի ամենակարող, քան մարդկային հավատը: Երբ հավատում ես, երբ վստահ ես, որ կյանքը քո՛նն է, դու էլ կյանքի, բնության անբաժան մասնիկը, այդ ժամանակ կյանքի վարագույրները միշտ էլ բաց են քո առջև։ Երբ չես վախենում ինքդ Քեզ նայել հայելու մեջ, երբ չես վախենում Ապրել ամբողջ հոգով, Սիրել ու Սիրվել, այդ ժամանակ դու հաղթե՛լ ես կյանք կոչվող այս խաղում»։



© NEWS.am STYLE