Քարդի Բին եւ Megan Thee Stallion-ը ներկայացրել են վագրերի ու կլիսամերկ Քայլի Ջենների մասնակցությամբ վառ տեսահոլովակը

13:02   7 օգոստոսի, 2020

Քարդի Բին եւ Megan Thee Stallion-ը ներկայացրել են երկար սպասված համատեղ «WAP» երգն ու դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը։ Ռեժիսորը Քարդի Բիի ոճաբանն է՝ Քոլին Քարթերը. նա տեսահոլովակի վրա աշխատել է King Pee-ի հետ։

Տեսահոլովակում ցուցադրվում է մեծ, բազմագույն առանձնատուն, որով վագրեր ու օձեր են պտտվում, թեժ պարեր լողավազանում ու Քայլի Ջենները։ Քիմ Քարդաշյանի քույրը առանձնատանը շրջանում է վագրային պրինտով բոդիով, որը կարվել է պատվերով։

«WAP» երգը կներառվի Քարդի Բիի նոր սկավառակում, որն առայժմ անվանում չունի։



© NEWS.am STYLE