«Ուզում եմ միշտ դրական լինել». Աստղիկ Սաֆարյանի նոր լուսանկարն Իսպանիայից

16:45   7 օգոստոսի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Իսպանիայում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Աստղիկ Սաֆարյանը շորտ է կրում եւ սպիտակ շապիկ։ Նա լայնեզր գլխարկ է ընտրել ու սպորտային կոշիկներ։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ արեւային ակնոցն ու պայուսակը։ «Ուզում եմ միշտ դրական լինել»,- մեկնաբանություններում Ջիանի Վերսաչեի խոսքերը մեջբերել է նա։  

View this post on Instagram

A post shared by ASTGHIK SAFARYAN OFFICIAL (@astghiksafaryan_) on

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր ծովի ափին։ Աստղիկը կարմիր լողազգեստ էր ընտրել, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին, որը վերջին ամիսներին Իսպանիայում է գտնվում, արձակել էր մազերը։ «Հպարտ եղիր նրանով, թե ով ես եւ մի ամաչիր, թե ինչպես է ուրիշ մեկը տեսնում քեզ»,- մեկնաբանություններում գրել էր Աստղիկը։ Հետեւորդները հիացել էին երգրչուհու կերպարով ու բազմաթիվ դրական մեկնաբանություններ գրել. «Սիրուն», «հայկական Սինդի Քրոուֆորդ»։



© NEWS.am STYLE