Սոֆի Դեւոյանի ամառային կերպարը

21:39   7 օգոստոսի, 2020

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ամառային կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոֆին սպիտակ տաբատ է կրում ու վառ պրինտով սեւ շապիկ։ Պարուհին նախապատատվություն է տվել մարզակոշիկներին։ Նա պարզ սանրվածք է ընտրել ու բնական շպար։ «Ողջույն»,- հրապարակումը մակագրել է Սոֆին։

Օրերս հրապարակված լուսանկարում երգչուհի Զարուհի Բաբայանի դուստրը ոճային հագուստ էր կրում. նա նախապատվություն էր տվել ջինսե տաբատին, վառ շապիկին։ Կերպարն ամբողջացրել էին մարզակոշիկները։ Սոֆին արձակել էր մազերը, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Ամենասիրուն Հայաստանս»:



© NEWS.am STYLE