«Ես չէի ուզում լինել միայնակ մայր, բայց այդպես ստացվեց». 45-ամյա Շարլիղ Թերոնը՝ գեղեցիկ արտաքին ունենալու թերության եւ մայր լինելու մասին

18:05   7 օգոստոսի, 2020

Նրա գեղեցկության մասին կարելի է անվերջ խոսել, սակայն արտաքին առավելությունը նրա կյանքում հաճախ հակառակ ազդեցությունն է ունեցել՝ խանգարել, է, որ նկատեն այն, ինչ կա գեղեցիկ դեմքի ու անթերի մարմնի ետեւում՝ դա տաղանդն է, որով դերասանուհին ցանկանում է, որ իրեն ընկալեն առաջնահերթ:

Այսօր՝ օգոստոսի 7-ին, այդ գեղեցկուհին՝ Շարլիզ Թերոնը, նշում է ծննդյան 45-ամյակը:

Թերոնը ծնվել է Հարավային Աֆրիկայում, նա խոստովանել է, որ անգլերեն խոսել սկսել է միայն դեռահասության շրջանում, երբ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ՝ մոդելային կարիերա սկսելու նպատակով: Ի դեպ, դերասանուհու ազգանունն իրականում իր մայրենի՝ հարավաֆվրիկյան բարբառով արտասանվում է ոչ թե «Թերոն», այլ «Թրոն»:

Դերասանուհին առավել հայտնի է «Էոն Ֆլաքս», «Քաղցր նոյեմբեր», «Վերջին դեմքը», «Խենթ Մաքսը», «Սպիտակաձյունիկն ու որսորդը», «Հրեշը» ժապավեններից: Ի դեպ, վերջին ֆիլմի համար դերասանուհին դեմ չի եղել հնարավորինս փոփոխել իր գեղեցիկ արտաքինը՝ հերոսուհուն մարմնավորելու համար: Թերոնը խոստովանել է, որ նախնական շրջանում լսումների գնալիս, առհասարակ, աշխատել է այնպես հագնվել, որպեսզի իրեն ընկալեն՝ որպես դերասանուհի, ոչ թե՝ գեղեցիկ աղջիկ: Նրա՝ տարբեր մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Եթե մի օր որոշեն իմ կյանքի պատմությունը նկարել, ինձ մարմնավորող դերասանուհին պետք է շատ ջանք թափի` ներկելով մազերն ու անընդհատ բարձրակրունկներ կրելով»:

«Իմ կարծիքով` ես բարձր սեքսուալության տեր մարդ եմ»:

«Իմ կարիերայի սկզբում քասթինգների գնալիս ես միշտ կրում էի լայն բլուզ եւ ջինսեր, որպեսզի ապացուցեի, որ ես ավելին եմ, քան գեղեցիկ մարմինս»:

«Իմ մեջ դեռ մի ինչ-որ քաղց կա. այնպիսի տպավորություն է, թե ես դեռ սկսնակ եմ ու այնքան շատ բան ունեմ անելու»:

«Դու այնքան շատ բան կարող ես անել, բայց եթե քեզ չտան հնարավորություն, ոչինչ քեզ մոտ չի ստացվի»:

«Դու մեծ ես այնքանով, որքան քեզ տրված հնարավորություններն են»:

«Ես կյանքում ոչինչ այնքան չեմ արհամարհում, որքան այն մարդկանց, որոնք այլ մարդ են ձեւանում»:

«Կարծում եմ՝ ոչ մի կին չի ցանկանում լինել միայնակ մայր: Ես էլ չէի ուզում, բայց այդպես ստացվեց» (Շարլիզ Թերենն ունի երկու զավակ՝ Ջեյսոն ու Ավգուստ Թերոնները, որոնց նա որդեգրել է):

CHARLIZE THERON CONFIRMS SON, JACKSON THERON, IS NOW A GIRL

«Մոդելինգը երբեք ինձ համար կիրք չի եղել»:

«Ուզում եմ, գոնե, 10 %-ով լինել այնպիսի մայրիկ, ինչպիսին իմ մայրն էր ինձ համար: Նա ինձ սովորեցրել է լինել ինքնավստահ եւ վայելել կյանքը: Ես հիմա նույնը իմ զավակներին եմ ցանկանում»:

Լուսանկարները՝ Շարլիզ Թերոնի ֆեյսբուքյան էջից եւ bckonline.com կայքից



© NEWS.am STYLE