ԱՄՆ-ում սեփական «Եվրատեսիլ»-ը կլինի. այն կցուցադրեն արդեն հաջորդ տարի

18:35   7 օգոստոսի, 2020

2021թ.-ին ծրագրվում է հեռուստատեսային երաժշտական մրցույթի թողարկում, որը կդառնա «Եվրատեսիլ»-ի ամերիկյան տարբերակը։ «The American Song Contest»-ի ներկայացուցիչները կներկայացնեն երկրի 50 նահանգներից յուրաքանչյուրը։ Նրանք նախապես տեղի մակարդակով ընտրություն կանցնեն։

Մրցույթի ժյուրիի կազմում կներառվեն երաժշտական ոլորտի պրոֆեսիոնալներ երգերի մրցույթի ամերիկյան ակադեմիայից, որը կհավաքի Propagate Content ընկերությունը։ Կազմում կլինեն տարբեր սերունդների ու ժանրերի ներկայացուցիչներ, որոնք ռեգիոնալ լսարանի հետ կընտրեն 50 մասնակիցների լավագույնին։

Լուսանկարը՝ Eurovision.tv/ Thomas Hanses



© NEWS.am STYLE