Անա դե Արմասի պատճառով Բեն Աֆլեքին չեն ցանկանում տեսնել «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի պրեմիերային

23:11   7 օգոստոսի, 2020

Նոյեմբերին տեղի կունենա «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի պրեմիերան, եւ դա Բոնդի ֆրանշիզայի եւ երկրպագուների համար ամենամեծ իրադարձությունն է: Առաջին հերթին, ֆիլմի պրեմիերան հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով, ինչից էլ ֆիլմը դարձել է ավելի սպասված։ Երկրորդ, Դենիել Քրեյգը վերջին անգամ է հանդես եկել Ջեյմս Բոնդի դերում․ այլեւս դերասանը չի ցանկանում վերադառնալ 007 գործակալի կերպարին:

Սակայն ոմանք կարծում են, որ Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմի հանդիսավոր պրեմիերան կարող է ձախողել... Բեն Աֆլեքը։ The Sun թերթի աղբյուրը պատմել է, որ դերասանը անցանկալի հյուր է դարձել պրեմիերայի ժամանակ Անա դե Արմասի հանդեպ իր անզուսպ լինելու պատճառով: Նա Աֆլեքի հնարավոր հայտնվելը «աղետ» է անվանել, քանի որ «նրանք իրենց վրա կվերցնեն ամբողջ ուշադրությունը» եւ ավելի քննարկելի կդառնան, քան բուն ֆիլմը: Աղբյուրի խոսքով՝ խնդիրն այն է, որ Աֆլեքը եւ դե Արմասը հաճախ են զգացմունքները ցուցադրում հասարակության մեջ եւ չեն կարողանում միմյանցից կտրվել:

Աղբյուրը՝ Popcornews



© NEWS.am STYLE