Ֆրանսիացի լուսանկարիչն իր կողմից լուսանկարներն ապօրինի օգտագործելու համար երգչուհի Զառայից դատարանի միջոցով 150 հազար ռուբլի է վերցրել

12:09   8 օգոստոսի, 2020

Ֆրանսիացի լուսանկարիչ Ֆեիյադ դե Շովեն Ֆրանսուա Ռեջի Դիոնիսը Զարիֆա Մգոյանից, որը հայտնի է որպես երգչուհի Զառա, փոխհատուցում է պահանջել սոցցանցերի երգչուհու էջերում լուսանկարներ հրապարակելիս հեղինակային իրավունքները խախտելու համար, հաղորդում է քաղաքային դատարանների միացյալ մամուլի ծառայությունը:

«Պետերբուրգի Պետրոգրադի շրջանային դատարանը քննել է Ֆեիյադ դե Շովեն Ֆրանսուա Ռեջի Դիոնիսի հայցադիմումն ընդդեմ երգչուհի Զառայի։ Դատարանը Մգոյանից 100 հազար ռուբլու չափով փոխհատուցում է գանձել լուսանկարի հեղինակային իրավունքի խախտման եւ 50 հազար ռուբլու չափով բարոյական վնասի փոխհատուցման համար», - ասված է հաղորդագրության մեջ:

Tess Feuilhade | NUMÉRO RUSSIA

Մամուլի ծառայության տվյալներով՝ Դիոնիսը Զառայի էջերում, նրա «С понедельника» տեսահոլովակում եւ գովազդային պաստառում հայտնաբերել է լուսանկար, որը նա արել է Cosmopolitan-ի համար։

Լուսանկարիչը հայց է ներկայացրել՝ երգչուհուց պահանջելով 1,6 մլն ռուբլի փոխհատուցում՝ հեղինակային իրավունքի խախտման եւ 100 հազար ռուբլի՝ բարոյական փոխհատուցման համար:

Աղբյուրը՝ РиаНовости

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE