«Մեյսոնը քո լավագույն լուսանկարն է արել»․ Քորթնի Քարդաշյանը ցուցադրել է սլացիկ ոտքերը

15:03   8 օգոստոսի, 2020

Հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանի բաց չի թողնում իր կազմվածքի արժանիքների մասին հիշեցնելու հնարավորությունը եւ մշտապես բավականին անկեղծ ու համարձակ հանդերձանքներ է կրում։ Բայց եթե նրան լուսանկարում են երեխաները, ապա Քարդաշյանը նախապատվությունը տալիս է զուսպ կերպարներին։

Քիմ Քարդաշյանի ավագ քույրը կերպարանք է ընդունել որդու՝ Մեյսոնի տեսախցիկի առջեւ։ Բազմազավակ մայրը ընդարձակ լուսավոր սենյակում նստած նրբաճաշակ կեցվածք է ընդունել։ Քորթնին կրում է գույնզգույն զգեստ։ Նրա ընդունած դիրքը փոքր-ինչ նպաստել է, որպեսզի ավելի արտահայտիչ երեւան նրա սլացիկ ոտքերը։

«Դուք սաստիկ կզարմանաք նրանով, ինչը ձեզ գրավում է, երբ կսկսեք հավատալ այն ամենին, ինչին արժանի եք։ Լուսանկարն արվել է Մեյսոնի կողմից», - մակագրել է լուսանկարը Քարդաշյանը։

Երկրպագուները հիացել են աստղի նուրբ կերպարով եւ կադրի էսթետիկությամբ։ Շատերին զարմացրել է այն, թե ինչպես է երեք երեխաների մորը հաջողվում այսքան երիտասարդ տեսք ունենալ։ «Հոյակապ է», «Մեյսոնը քո լավագույն լուսանկարն է արել», «Շատ երիտասարդ ես։ Ինչպես է հաջողվում», «20 տարեկանի տեսք ունես, գեղեցկուհի», «Ցնցող է»,  «Նուրբ եւ հմայիչ», - գրել են երկրպագուները:



© NEWS.am STYLE