«Ասեք ձեր մտերիմներին, որ իրենք թանկ են ձեզ համար։ Գուցե նրանք հիմա հենց դրա կարիքն ունեն»․ Արփինե Հովհաննիսյանը՝ քնքուշ կերպարում

10:42   8 օգոստոսի, 2020

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։

На изображении может находиться: 1 человек, стоит, дерево и на улице

Այս անգամ եւս նա ոճային կերպարում է։ Իր ֆեյսբուքյան էջում հրապարակված կադրում Արփինե Հովհաննիսյանը կրում է սպիտակ բլուզ ու ջինսե տաբատ։ Նա արձակել է գեղեցիկ հարդարված վարսերը, նախընտրել՝ նուրբ ու նվազագույն շպար։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները։ Հրապարակմանը կից Արփինե Հովհաննիսյանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Ասեք ձեր մտերիմներին, որ իրենք թանկ են ձեզ համար։ Գուցե նրանք հիմա հենց դրա կարիքն ունեն»։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Դուք ոչ միայն գեղեցկուհի եք, այլ նաեւ լավ մարդ», «Գեղեցկություն եւ ներդաշնակություն ամեն ինչում։ Հիանալի տեսք ունեք», «Հրաշք»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Արփինե Հովհաննիսյանը սպիտակ զգեստ էր կրում։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ արեւային ակնոցը եւ ժամացույցը։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել. «Ինչպես միշտ ճաշակով, շքեղ ու չկրկնվող», «Կարծես անիրական լինեք»։  

 

 

Գլխավոր լուսանկարը՝ liliangalstyanphoto



© NEWS.am STYLE