Սոս Ջանիբեկյանի եւ դստեր քնքուշ լուսանկարը

13:39   8 օգոստոսի, 2020

Դերասան Սոս Ջանիբեկյանը դստեր՝ փոքրիկ Անաիսի հետ նոր լուսանկար է հրապարակել։

Համատեղ կադրը հրապարակվել է դերասանի Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Լուսանկարում դերասանը ջերմ գրկել է դստերը եւ ժպտում է։  Ընտանեկան հրապարակմանը կից երիտասարդ հայրիկը գրառում չի կատարել։  

Ավելի վաղ Մադոննա Հարությունյանը հրապարակել էր լուսանկար, որում պատկերված էր իր ու դերասան Սոս Ջանիբեկյանի դստեր՝ Անաիսի հետ։ Մայր ու դուստր լայն ժպտում էին։ Նրանք նմանատիպ հագուստ էին կրում ՝ սպիտակ զգեստ։ «Սեր»,- հրապարակումն այսպես էր մակագրել Մադոննան։



© NEWS.am STYLE