«Ինձ համար Երեւանում խինկալիներն ավելի համեղ են քան Թբիլիսիիում...»․ Սիրուն Մինասը կիսվել է երեւանյան համեղ խինկալիների գաղտնիքով

11:36   8 օգոստոսի, 2020

Բժշկուհի, Women’s Club-ի մասնակից, Սիրուն Մինասը, որը մայրացել է բոլորովին վերջերս, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է առօրյա հմայիչ կերպարում։

View this post on Instagram

A post shared by Siroon Minas, MD (@siroon.minas) on

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Սիրունը խինկալի է ուտում, ինչի մասին խոսել է նաեւ հրապարակմանը կից արված գրառման մեջ։ Նա կրում է սեւ շապիկ։ Հավաքել է գանգուր վարսերը, նվզագույն շպարով է։ Հրապարակմանը կից նա բացահայտել է Երեւանի համեղ խինկալիների գաղտնիքով․ «Սիրտս խինկալի ուզեց.... Ինձ համար Երեւանում խինկալիներն ավելի համեղ են քան Թբիլիսիիում ... երեւի մեր ջրիցա»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սիրունը կրում էր սեւ բլուզ, որի վրա գրված էր «հայի աչեր», լայն փողքերով տաբատ, որոնք էլ հաջողությամբ համադրել էր ցածրակրունկների հետ։ Սիրունը հավաքել էր վարսերը, մեղմ շպար ընտրել։ Իսկ կերպարն ամբողջացրել էին մեծ ականջօղերը։  Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով կատարել էր հետեւյալ գրառումը․  «Հաջողության վերելակը  չի աշխատում։ Դուք պետք է բարձրանաք աստիճաններով... Ամեն անգամ մեկ քայլով»։ Սիրունի հետեւորդները բազում հաճոյախոսություններ էին ուղղել նրան՝ գրելով․ «Գեղեցկուհի», «Հիասքանչ»։

 



© NEWS.am STYLE