Շաբաթվա նշանդրեքը, աստղային ընտանիքի եւս մեկ համալրում եւ թեժ ֆոտոշարքեր. հայ հայտնիների հրապարակումներն՝ այս շաբաթ (ֆոտո/վիդեո)

14:05   8 օգոստոսի, 2020

Շաբաթը բավական հագեցած էր հայկական շոու-բիզնեսում: Նշանդրեք, երեխայի ծնուդ եւ, նույիսկ, անվանական աստղ Լաս Վեգասում: Այս ամենի մասին, իհարկե՝ հերթով…

Շաբաթվա ամենաքննարկվող իրադարձությունը, թերեւս, դերասան Բեն Ավետիսյանի եւ դիմահարդար Դիանա Տոնոյանի նշանադրությունն էր, որը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին՝  բացօթյա վայրում՝ ամենամտերիմ մարդկանց շրջապատում: Դերասանի հայտնի գործընկերներից արարողությանը ներկա են եղել Կարեն Ասլանյանը, Աղաս Մանուկյանը, Իրինա Այվազյանը, Սարիգիս Ավետիսյանը, Գարիկ Սաֆարյանը, Մաշ Իսրաելյանը եւ այլք: Միջոցառման ամենաթեժ պահը եղել է այն, երբ զույգը նետվել է լողավազանը, նրանց հետեւել են նաեւ ընկերները:

Ռեժիսոր Արթուր Մանուկյանը օրերս ինստագրամյան էջում համատեղ լուսանկար է հրապարակել Արփի Գաբրիելյանի, Միհրան Ծառուկյանի, Նազենի Հովհաննիսյանի, Սոֆի Մխեյանի, Ավետ Բարսեղյանի ու նրա տիկնոջ՝ Անիի հետ, որից պարզ է դառնում, որ հայկական շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչներն իրենց հանգիստն են վայելել Սեւանում:

Ի դեպ, ռեժիսորն այս շրջանում զբաղված է նաեւ երգիչ Էրիկի հետ համատեղ՝ «Սիրո պանդեմիա» նախագծով, որի մասին եւս տեղեկացրել է Instagram-ի միջոցով:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arthur Manukyan (@arthurmanukyan)

Դերասան Տիգրան Մնացականյանի եւ սկսնակ դերասանուհի Մարիամ Հովհաննիսյանի ընտանիքում համալրում է տեղի ունեցել: Ծնվել է նրանց որդին՝ Մարկը, որի մասին երջանիկ հայրիկը հայտնել է սոցիալական կայքերի իր էջերով: Մարկը Մարիամի առաջնեկն է, իսկ Տիգրանն առաջին ամուսնությունից եւս երկու զավակ ունի:

Այս շաբաթ նոր ու հետաքրքիր ֆոտոշարքեր են ներկայացրել դերասանուհի Իլոնա Նուրբեկյանը եւ «Միսս Տիեզերք Հայաստան 2019» Դայանա Դավթյանը:

Իլոնան համարձակ շարք է իրականացրել մարզադաշտում: Դերասանուհին ցուցադրել է իր սլացիկ ու մարզված մարմինը:

Իսկ Դայանան ներկայացել է դասական կերպարում՝ նախընտրեկով սեւ կոստյում եւ էլեգանտ զգեստ:

Շաբաթվա ամփոփումը եզրափակենք ամենաքննարկվող նորություններից մեկով: Երգիչ Արման Հովհաննիսյանն իր անվանական աստղը կունենա Լաս Վեգասի «Աստղերի ճեմուղում»: Աստղի բացումը տեղի կունենա Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին:



© NEWS.am STYLE