ԶԼՄ․ Ջուդ Լոուն վեցերորդ անգամ հայր է դարձել

14:32   8 օգոստոսի, 2020

Այն մասին, որ 47-ամյա Ջուդ Լոուն եւ նրա կինը՝ 33-ամյա Ֆիլիպա Քոենը, պատրաստվում են ծնողներ դառնալ, խոսել ենք դեռ գարնան սկզբին։ Մայիսին զույգին նկատել էին Լոնդոնում շոփինգի ժամանակ։ Ֆիլիպան արդեն չէր փորձում թաքցնել իր հետաքրքիր կարգավիճակը։

Զույգի երեխայի ծննդյան մասին հայտնի է դարձել պապարացիների շնորհիվ. օրերս նրանք Ջուդին կնոջ հետ նկարահանել են Լոնդոնում զբոսնելիս, եւ Ֆիլիպայի կազմվածքում հղիության նշույլ անգամ չի եղել։  Մինչ այդ նրան վերջին անգամ հանրությունը տեսել էր հունիսին։ Այդ ժամանակ նրա մոտ հղիության վերջին շաբաթներն էին։ 33-ամյա Ֆիլիպայի համար այս երեխան առաջինն է, իսկ 47-ամյա Ջուդի համար՝ վեցերորդը։ Երբ տեղի է ունեցել ուրախ իրադարձությունը, ինչպես նաեւ երեխայի սեռը եւ անունը դեռեւս անհայտ են, երջանիկ ծնողները չեն մեկնաբանում լուրը:



© NEWS.am STYLE