Հեռախոս, բանալի, օծանելիք… Հայտնիների «անբաժանելի» իրերը, որոնք միշտ վերցնում են տնից դուրս գալիս

15:25   8 օգոստոսի, 2020

Յուրաքանչյուրիս կյանքում էլ կա՞ն չէ այնպիսի իրեր, առանց որոնց այլեւս չենք պատկերացնում մեր կյանքը, ու որքան ենք բարկանում կամ սրտնեղում, երբ դրանցից որեւէ մեկը հանկարծ մոռանում ենք տանը: «Անբաժանելի» իրեր ունեն նաեւ հայտնի մարդիկ, որոնց մասին նրանցից մի քանիսը պատմել են NEWS.am STYLE-ի հետ հարցազրույցներում եւ «20 փաստ հայտնիների» մասին խորագրում: Այսօր վերհիշել ենք մեր զրույցների հենց այդ հատվածները:

Դերասանուհի Օլյա Հակոբյանը հարցին, թե որոնք են այն 3 իրերը, որոնք անպակաս են իր պայուսակից, պատասխանել է.

«Հեռախոս, ականջակալ, օծանելիք»: Օլյան նաեւ անկեղծորեն հավելել է՝ «Անգամ դրամապանակս երբեմն մոռանում եմ, դրանք՝ ոչ»:

Անդրադառնալով այն աքսեսուարներին, որոնք միշտ իր հետ են՝  դերասանուհի Վիկտորիա Սահակյանը նշել է.

«Հեռախոսս, չնայած` տնից դուրս գալիս ինձ մոտ պետք է լինի նաեւ բանկային քարտ, ականջակալ, ու եթե չեմ մոռանում`բանալի»:

Անի Լուպեի պայուսակից էլ միշտ անպակաս են հեռախոսը, դրամապանակն ու օծանելիքը:

Դերասանուհի Ժաննա Վելիցյանն էլ նշել է՝ տնից դուրս գալիս անպայման վերցնում է պայուսակ, հեռախոս եւ բանալի:

Այսպիսով՝ կարելի է ավելորդ անգամ նկատել, որ մեզանից, գրեթե, ոչ ոք տնից դուրս չի գալիս առանց բջջային հեռախոսի. սա այն իրն է, որն անպակաս է մեզանից ոչ միայն դրսում, այլեւ տանը:

Լուսանկարները՝ Միլեն Մանուկյան եւ Հակոբ Քալաշյան



© NEWS.am STYLE