«Ռասիզմն ու անբարոյականությունը միշտ էլ կլինեն հասարակության մեջ, քանի որ մարդիկ իրենց հերոս են զգում, երբ ստորացնում են ինչ-որ մեկին». Դասթին Հոֆմանը նշում է 83-ամյակը

16:20   8 օգոստոսի, 2020

Էկրանի ամենահայտնի «տղամարդ-կնոջը»՝ Թութսիին, մարմնավորող դերասան Դասթին Հոֆմանն այսօր՝ օգոստոսի 8-ին, նշում է ծննդյան 83-ամյակը:

Այն, որ կյանքում իր կոչումն արվեստն է, դերասանը հասկացել է դեռեւս մանուկ հասակից՝ իր ուժերը փորձելով երաժշտական ասպարեզում, բայց ավելի ուշ մտափոխվել է՝ ընտրելով դերասանության ուղին: Նրան հաջողություն են բերել «Շրջանավարտը», «Անձրեւի մարդը», «Կրամերն ընդդեմ Կրամերի», «Կեսգիշերային կովբոյը» եւ այլ ֆիլմեր, որոնց մեջ, անխոս, հատուկ դեր ունի «Թութսի» կատակերգությունը:

Հոֆմանն արժանացել է կինոոլորտի ամենահեղինակավոր մրցանակներին, այդ թվում՝ «Օսկար», «Ոսկե Գլոբուս», «Էմմի» եւ  British Academy Film Awards:

Pin on Film: 70's - 90's

Ներկայացնում ենք դերասանի՝ տարբեր ժամանակների հետաքրքիր մեջբերումներից մի քանիսը:

«Հաջողակ լինելու լավագույն կողմերից մեկն այն է, որ ես էլ չեմ վախենում մեռնելուց: Երբ դու աստղ ես, կարող ես հաշվել, թե արդեն մահացած ես»:

«Երբ դու մեծ տաղանդ ունես, այն աստիճանաբար վերածվում է հրեշի: Դու այլեւս չես լինում ընտանիքի մարդ, ամուսին, հոգատար մեկը...»:

Dustin Hoffman accused of 'abusive' sexual harassment on Broadway ...

«Ես որոշեցի դառնալ դերասան, որովհետեւ դպրոցում ձախողակ էի, եւ ինձ բարձր գնահատական էր պետք»:

«Ես ինձ խաբված եմ զգում, որովհետեւ երբեք չեմ կարողանա հղիանալ, իմ ներսում կրել երեխայի եւ կրծքով կերակրել նրան»:

«Միֆը ստեղծված է մարդկանց միավորելու համար, իսկ ֆանտազիան՝ օտար դարձնելու»:

«Կյանքի համար ամենակարեւոր երկու բաղադրիչներն են՝ արեւի լույսն ու կոկոսի կաթը»:

Five Dustin Hoffman Accusers Tell Harrowing Stories of Sexually ...

«Մարդիկ անընդհատ վերածնվում են, ու ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է ձանձրանալ: Ես հասկանում եմ, թե ինչպես մարդ կարող է դեպրեսիայի ենթարկվել, բայց ձանձրույթը երբեք չեմ հասկանա»:

«Կարծում եմ՝ ռասիզմն ու անբարոյականությունը միշտ էլ կլինեն հասարակության մեջ, քանի որ մարդիկ, սովորաբար, իրենց հերոս են զգում, երբ ստորացնում են ինչ-որ մեկին»:

Լուսանկարները՝ Ullstein Blid/Getty, Valerie Macon/AFP/Getty Images, Pinterest 



© NEWS.am STYLE