Կիանու Ռիվզը կնկարահանվի «Ջոն Ուիկի» սիքվելներում

17:36   8 օգոստոսի, 2020

Հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզը կնկարահանվի «Ջոն Ուիք» ֆիլմի չորրորդ եւ հինգերորդ մասերում: Այս մասին հայտնում է Deadline պարբերականը։

Նշվում է, որ նոր ժապավենների նկարահանումները կսկսվեն 2021 թվականին, քանի որ դեռ աշխատանքներ են տարվում սցենարի վրա:

Lionsgate ստուդիայի ղեկավար Ջոն Ֆելտհայմերի խոսքով՝ էկրաններում չորրորդ մասի ցուցադրությունը նախատեսված է 2022 թվականի մայիսի 27-ին: Ի սկզբանե այն պետք է դուրս գար 2021 թվականի մայիսի 21-ին։

Թրիլերի ստեղծողները մտադիր են նաեւ «Կոնտինենտալ» սերիալի տեսքով սփին-օֆֆ նկարահանել՝ վարձու մարդասպանների համար հյուրանոցի մասին:

«Ջոն Ուիք» ֆիլմը ներկայացնում է պաշտոնաթող վարձու մարդասպանի պատմությունը։ Նախորդ երեք մասերի շնորհիվ Lionsgate ընկերությունը վաստակել է 584,2 մլն դոլար։



© NEWS.am STYLE