«Լուսանկարը՝ իմ սեր Իննա Խոջամիրյանի». Վահե Զիրոյանի նոր լուսանկարն ու դրան կից արված գրառումը

17:00   8 օգոստոսի, 2020

Դերասան Վահե Զիրոյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է  երիտասարդ դերասանուհին Իննա Խոջամիրյանի կողմից։

Վահեի ֆեյսբուքյան էջում հրապարակված կադրում նա պատկերված է միայնակ։ Կրում է սպորտային հանդրեձանք։ Հրապարակմանը կից Վահեն հեշթեգերում անգլերեն լեզվով գրել է․ «Լուսանկարը՝ իմ սեր Իննա Խոջամիրյանի», ապա համբույրի պատկերով սմայլիկներ է տեղադրել։

Նշենք, որ մինչեւ կորոնավիրուսի համավարակի տարածումը դերասանները միասին նկարահանվում էին «Երկուսով» հեռուստասերիալում։

Իսկ այժմ նրանք հանդիսատեսին ներկայացնում են իրենց համատեղ նախագիծը, որը կոչվում է «Չինգա Չունգ»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Վահեն եւ Իննան կրկին միասին էին։ Լուսանկարն արվել էր Իննայի ու Վահեի նոր՝ «Չինգա Չունգ» նախագծի նկարահանումների ընթացքում։ «Հրաշալի վայրեր Հոռոմայր եւ Կոբայր»,- հրապարակումը մակադրել էր դերասանը։ 



© NEWS.am STYLE