Երկարափեշ զգեստ․ Մարինկա Խաչատրյանի շքեղ կերպարը

21:44   8 օգոստոսի, 2020

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում  ներկայացել է շքեղ կերպարում։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) տեղադրված կադրում Մարինկան կրում է ուսերը բաց, երկարափեշ զգեստ։ Նա արձակել է վարսերը, վառ ու երեկոյան շպար ընտրել։ Դերասանուհու կերպարն ամբողջացրել են ասեսուարները։ Հրապարակմանը կից Մարինկան գրառում չի կատարել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ շապիկ էր կրում։ Մարինկան արձակել էր ուղիղ հարդարված մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE