Աննա Գրիգորյանը՝ համարձակ բացվածքով զգեստով

23:39   8 օգոստոսի, 2020

Դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Աննա կրում է համարձակ բացվածքով զգեստ, ինչն էլ ավելի է ընդգծել նրա սլացիկ կազմվածքը, ջինսե բաճկոն։ Դերասանուհին արձակել է վարսերը, նախընտրել՝ ընդգծված շպար։ Նրա կերպարն ամբողջացնում է ոճային պայուսակը։ Հրապարակմանը կից Աննան գրառում չի կատարել։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան սպիտակ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Համարձակ դերասանուհին այն համադրել էր սպորտային կոշիկների հետ։ Նա պարզ սանրվածք էր ընտրել եւ շպարված չէր։



© NEWS.am STYLE