«Չեմ կողմնորոշվում ինչպես անցկացնեմ շաբաթ երեկոս»․ Լիա Զախարյանը՝ վառ շպարով

22:46   8 օգոստոսի, 2020

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։

View this post on Instagram

A post shared by lia (@zakharyan.lia) on

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է երկնագույն բլուզ։ Նա հավաքել է ուղիղ հարդարված վարսերը, նախընտրել՝ ընդգծված շպար․ արտահայտիչ աչքեր, նուրբ շրթներկ։ Հրապարակմանը կից դերասանուհին դիմելով հետեւորդներին՝ գրել է․ «Չեմ կողմնորոշվում ինչպես անցկացնեմ շաբաթ երեկոս։ Ինչ կառաջարկեք ընկերներ ջան»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին ջինսե շորտ էր կրում եւ սպիտակ շապիկ։ Հագուստն ընդգծում էր Լիայի գեղեցիկ կազմվածքը։ Նա դեղին կոշիկներ էր կրում ու արձակել էր մազերը, կերպարն ամբողջացրել խոշոր աքսեսուարով՝ ականջօղ։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել։



© NEWS.am STYLE