Ցանց տունիկա, ի ցույց դրված բարեմասնություններ. Օքսանա Սամոյլովայի անպարկեշտ լուսանկարը

23:09   8 օգոստոսի, 2020

Հենց ռուսաստանցիներին թույլ տվեցին մեկնել Թուրքիա, Սամոյլովան ընտանիքի հետ շտապեց հանգիստը վայելելու։ «Դավիթիկի առաջին արձակուրդը եւ աղջիկների երկար սպասված արձակուրդը, թե չէ նրանք կարանտինի ընթացքում սենյակից սենյակ հասցրեցին արդեն շրջել «ամբողջ աշխարհով»։ Հուսով եմ ՝ մեզ ետ են կթողնեն», - հետեւորդներին հայտնել է Օքսանան։

Աստղային ընտանիքի ամեն օրը հագեցած է բոլոր տեսակի զվարճանքներով։ Երեկ Սամոյլովայի ընտանիքը ժամանակ է անցկացրել ջրաշխարհում, որը գտնվում է իրենց հյուրանոցի տարածքում։ Մոդելն ընտրել է սեւ լողազգեստ, որը շահավետ կերպով ընդգծում է կազմվածքը։

Самойлова отлично выглядит в купальнике

Ի դեպ, շատ կանայք նախանձում են Սամոյլովայի մարմնի կառուցվածին, քանի որ նույնիսկ չորս երեխաների ծնունդից հետո նա կարող է պարծենալ հարթ որովայնով, առաձգական կրծքով եւ բարակ ոտքերով:

Ամուսինները հանգստանում են շքեղ առանձնատանը, քանի որ մեկնել են բազում հարազատների հետ։ Վարձակալած առանձնատունը մեկ օրվա համար արժե 450 հազար ռուբլի։ Մոդելը խոստովանում է, որ վաղուց չի եղել թուրքական առողջարաններում, եւ շատ ուրախ է, որ եւ ծառայությունը, եւ ենթակառուցվածքները դարձել են ավելի բարձր կարգի։

Աղբյուրը՝ StarHit



© NEWS.am STYLE