Վիկտորյա Բոնյային երկու անգամ կողոպտել են Մոնակոյում

12:13   9 օգոստոսի, 2020

Սոցցանցերում ուղիղ եթերից հետո Վիկտորյա Բոնյան չարագործների զոհ է դարձել։ Նրան տասը օրում երկու անգամ կողոպտել են։ Ամեն ինչ տեղի է ունեցել Մոնակոյում։ Ցնցված հաղորդավարուհին բացահայտել է քրեական դրամայի մանրամասները։

Մայիսին 40-ամյա Վիկտորրա Բոնյան տեղափոխվել է Մոնակո։ Հսկայական պատշգամբով ու դեպի ծով բացվող հիասքանչ տեսարանով շքեղ բնակարանը հեռուստահաղորդավարուհուն հիասցրել է։ Նոր բնակարան գեղեցկուհին մանրակրկիտ փնտրել է ավելի քան մեկ ամիս, մինչեւ նա կանգ է առել իդեալական տարբերակի վրա: «Դոմ-2»-ի աստղը չի թաքցրել իր երջանկությունը, երբ երկրպագուներին ցուցադրել է շքեղ տունը։ Մոդելը հասել է այն ամենին, ինչի մասին շատերը չեն համարձակվում երազել։

Սակայն ավելորդ պարծենկոտությունը նրա համար տհաճ անակնկալի է վերածվել։ Բոնյայի միկրոբլոգում հրապարակված բազմաթիվ լուսանկարները չարագործներին օգնել են առանց դժվարության գտնել հեռուստաաստղի բնակարանը։ Արդյունքում Մոնակոյում գտնվող Վիկիի տունը կողոպտել են։ Ընդ որում, տասը օրվա ընթացքում դա արել է երկու անգամ։

Բոնյան պատմել է, որ մի քանի անգամ լքել է երազանքի տունը՝ Մոնակոյի ափով ճամփորդելու համար, այն թողնելով առանց հսկողության։

«Ես չէի ցանկանում այդ մասին պատմել։ Ոչ իմ մատուցմամբ այս ամենը հայտնվեց մամուլում եւ դարձավ հանրության սեփականությունը։ Ինձ կողոպտել են։ Եւ կողոպտել են ոչ թե մեկ անգամ, այլ տասը օրվա ընթացքում երկու անգամ: Ինձ դա հունից հանել է», - հայտնել է աստղը։ Նա պատմել է, որ բուլվարային թերթերում հայտնվել են իր տուն ներխուժած կողոպտիչների լուսանկարները։

Վիկտորյան վրդովվել է, որ Մոնակոյի լրագրողներն առանց նրա համաձայնության լուսաբանել են այդ դրաման եւ ցուցադրել՝ թե ինչպիսի տեսք ունի իր բնակարանը: «Ես կարծում եմ, որ մարդիկ, որոնք ֆրանսիական մամուլին լուսանկարներ են փոխանցել, թե ինչպես են գողերը մտնում իմ տուն ու դուրս գալիս, իրավունք չունեին դա անել», - բարկացել է նա:



© NEWS.am STYLE