«Բա Տիգրան Մեծի ժամանակ ու՞ր էիք, ինչի՞ չէիք խոսում…»․ Մկրտիչ Արզումանյանի նոր հրապարակումը

11:40   9 օգոստոսի, 2020

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։

View this post on Instagram

A post shared by Mkrtich Arzumanyan (@mkrtich.arzumanyan) on

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում հումորային կերպարում է։ Կադրում դերասանի գլխին թագ է դրված, իսկ հրապարակմանը կից գրել է․ «Բա Տիգրան Մեծի ժամանակ ու՞ր էիք, ինչի՞ չէիք խոսում…»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մկրտիչ Արզումանյանը ներկայացել էր դերասան Մարկ Սաղաթելյանի հետ։ Հրապարակմանը կից Մկրտիչ Արզումանյանը գրել էր․ «Ես միշտ երազել եմ քեզ հետ նույն նախագծում հանդես գալ։ Անսահման ուրախ եմ, որ նման առիթներ բազմիցս ունեցել եմ: Շնորհակալ եմ անգին խորհուրդներիդ համար: ԽՈՆԱՐՀՎՈւՄ ԵՄ», ապա հավելել էր #ՄարկՍաղաթելյան հեշթեգը։



© NEWS.am STYLE