«Աղջիկ, թե տղուկ»․ բալիկի սպասող Մարիամ Մելիքյանը՝ քնքուշ կերպարում

13:33   9 օգոստոսի, 2020

Թուրքիայում բնակվող, տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանի Instagram-ի էջը պարզապես ողողված է հրապուրիչ ֆոտոշարքերով, գայթակղիչ կադրերով, ընտանեկան, ջերմ լուսանկարներով, որոնք հիմնականում ներկայացնում են նրա հագեցած ու զվարճանքներով լի առօրյան:

View this post on Instagram

A post shared by Mariam Melikyan ♡ (@mariammelikyan.m) on

Մարիամ Մելիքյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է քնքուշ կերպարում: Երիտասարդ մայրիկը կրում է ծաղկավոր պրինտով ամառային զգեստ։ Նա արձակել է ուղիղ հարդարված վարսերը, նուրբ շպար ընտրել։ Հրապարակմանը կից նա դիմելով հետեւորդներին՝ գրել է․ «Աղջիկ, թե տղուկ։ Ի՞նչ եք կարծում»։

Ավելի վաղ արված հրապարակմամբ դերասանուհին հայտնել էր ընտանիքում սպասվող համարլման մասին։ «Սիրելինե՛րս, ձեզանից շատերն արդեն կռահել էին իմ կարգավիճակը, եւ ես էլ ցանկանում եմ իմ ուրախությունը ձեզ հետ կիսել, ասելով, որ այո՛, դուք ճիշտ էիք, ես կրկին մայրանալու եմ. իմ Միլայից հետո` կյանքս էլի նոր երանգ ստացավ, եւ ես օրեցօր ինձ աշխարհի երջանիկն եմ զգում` կրծքիս տակ կրելով իմ երկրորդ հրաշքին»,- նշել էր նա։



© NEWS.am STYLE