Ոճային կարճ զգեստ, սլացիկ ոտքեր․ Աստղիկ Սաֆարյանի ամառային կերպարը

14:36   9 օգոստոսի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Իսպանիայում։

View this post on Instagram

A post shared by ASTGHIK SAFARYAN OFFICIAL (@astghiksafaryan_) on

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում տաղանդավոր երգչուհին կրում է բաց վարդագույն երանգի ոճային զգեստ, ինչն էլ համադրել է նույն երանգի կիսաերկարաճիտների հետ։ Աստղիկի նորաձեւ կերպարն ամբողջացնում են փոքրիկ պայուսակն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից երգչուհու երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Գանձ», «Տիկնիկ», «Հմայիչ», «Աստվածային», «Հիասքանչ լեդի»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր ծովի ափին։ Աստղիկը կարմիր լողազգեստ էր ընտրել, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին, որը վերջին ամիսներին Իսպանիայում է գտնվում, արձակել էր մազերը։ «Հպարտ եղիր նրանով, թե ով ես եւ մի ամաչիր, թե ինչպես է ուրիշ մեկը տեսնում քեզ»,- մեկնաբանություններում գրել էր Աստղիկը։ Հետեւորդները հիացել էին երգրչուհու կերպարով ու բազմաթիվ դրական մեկնաբանություններ գրել. «Սիրուն», «հայկական Սինդի Քրոուֆորդ»։



© NEWS.am STYLE