«Սա չափից դուրս է»․ մերկ Քրիստինա Ասմուսը լոգարանում բացահայտել է, թե ինչու է ամուսնալուծվել ամուսնուց

15:34   9 օգոստոսի, 2020

Գարիկ Խարլամովի հետ ամուսնալուծությունը դերասանուհի Քրիստինա Ասմուսի համար դեպրեսիայի մեջ ընկնելու առիթ չի դարձել: Ընդհակառակը, աղջիկն ամեն կերպ հասկացնում է իր հետեւորդներին, որ ազատ կնոջ կարգավիճակում նա կարողացել է վերջապես զգալ կյանքի համը։

Դերասանուհին իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամբողջությամբ մերկ։ Կադրում Ասմուսը տեսախցիկին մեջքով նստած է լոգարանում։ Լուսանկարին կից արված գրության մեջ «Տեքստի» աստղը հեգնել է հումորիստից բաժանվելու թեմայով։

«Բաժանվեցի, որպեսզի այս լուսանկարը հրապարակեմ», - կատակել է Ասմուսը:

Բացի զվարճալի մեկնաբանությունից, դերասանուհին մեծ թվով սրամիտ հեշթեգեր է տեղադրել, որոնք խիստ զվարճացրել են նրա հետեւորդներին: Օրինակ, «#խարլուշկային խղճում եմ, #արդեն չգիտի, թե ինչպես իրեն վաճառի, #իսկ ես նրան առջեւից տեսել եմ»։

«Սա չափից դուրս է», «Իզուր․․․Չարժեր», «Ծածկեք ձեր բարեմասնությունները», «Ես սրան սպասում էի», «Գարիկը պարզապես պարտավոր է նույնը կրկնել», ««Տեքստից» հետո այս լուսանկարը պարզապես մանկական է», «Ես նման լուսանկարի համար նույնպես կամուսնալուծվեի, այն էլ ոչ մեկ անգամ», - արձագանքել են օգտատերերը:



© NEWS.am STYLE