Բնական․ Լուսինե Թովմասյանն առանց շպարի

19:47   9 օգոստոսի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով, տեսանյութերով, ինչպես նաեւ առօրյան ու հանգիստը նկարագրող հրապարակումներով:

Գեղեցկուհին իր Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, նոր լուսանկար է հրապարակել, որում բնական կերպարում է։ Նա կրում է զոլավոր տոպ, հավաքել է վարսերը, առանց շպարի է։ Հրապարակմանը կից գեղեցկուհին գրառում չի կատարել։

Ավելի վաղ երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը լուսանկարների շարք էր հրապարակել ու ջերմ մակագրել դրանք. «Ալե՛ք, սկզբում այնքան անհանգիստ էի, երբ քեզ էի սպասում։ Չգիտեի, թե ինչպիսին ես լինելու, ինչի մասին եմ հետդ խոսելու, ինչ եմ անելու, որ հանկարծ չխախտեմ փափկության ու խստության նուրբ սահմանը։ Հենց սկզբից էլ մի քիչ դժվար էր պատկերացնել, որ տղա երեխա եմ խնամելու։ Իսկ հիմա արդեն սիրահարված եմ այդ պայծառ աչուկներիդ, հիանում եմ վստահ քայլերովդ, վստահ եմ, որ դրանք տարեցտարի ավելի ամուր են դառնալու, չեմ պատկերացնում մի օր առանց քո ուրախ կչկչոցի։ Իմ 1 տարեկան մեծ տղա, դու հենց այն վստահությունն ես, որի մասին ես միայն կարող էի երազել։ Սիրում եմ քեզ»։



© NEWS.am STYLE