Մարգարիտա Սիմոնյանը մանրամասն պատմել է, թե ինչպես է նիհարել 20 կիլոգրամով

11:06   10 օգոստոսի, 2020

«RT»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, որը Տիգրան Քեոսայանի հետ մեծացնում է երեք երեխաներին, Instagram-յան էջի հետեւորդներին հայտնել է կրտսեր դստեր լույս աշխարհ գալուց հետո նիհարելու գաղտնիքները։ Սիմոնյանն այդ միջոցը «վնասակար, բայց արդյունավետ ու չծանրաբեռնող դիետա» է անվանում։

Բազմազավակ մայրը նշել է, որ փորձերի ու սխալների մեթոդով անձամբ է իր համար դիետա մշակել։ «Ես օրվա ընթացքում երկու անգամ եմ ուտում, առաջին անգամ՝ մոտավորապես ժամը 11-13-ին։ Այդ ժամանակ ուտում եմ ամենն, ինչ ցանկանում եմ՝ մածնաբրդոշ, կանաչ բորշ, մուրաբայով կաթնաշոռ, լոլիկով կոմ նրբերշիկով ձվածեղ, տապակած բրինձ, բուտերբրոդներ, անգամ մակարոնով պիլմենի, մրգեր, բանջարեղեն, պաղպաղակ։ չեմ հետեւում քանակին. ուտում եմ այնքան, մինչեւ կշտանում եմ»,- նշել է Մարգարիտան։

Журналистка продолжает избавляться от лишнего веса

Մարգարիտա Սիմոնյանն ընթրում է մոտավորապես ժամը 17-ին, երբ սկսում է քաղց զգալ։ Նրա ընթրիքը բաղկացած է փոքր քանակով ոչ յուղոտ սպիտակուցից՝ հավի միս, անյուղ տավարի միս, ձու, ձուկ կամ ծովամթերք առանց գարնիրի։ Երեկոյան ժամերին Սիմոնյանը բանջարեղեն եւ մրգեր չի ուտում։ Բացի այդ՝ նա մեծ քանակով հեղուկ է խմում, բայց միայն ոչ քաղցր ըմպելիք։

«Ես առհասարակ սպորտով չեմ զբաղվում. չկա ոչ ցանկություն, ժամանակ։ Ես մարզասրահի փոխարեն ռուսական պոեզիայի հատընտիր եմ նախընտրում»,- եզրափակել է Մարգարիտա Սիմոնյանը։

 



© NEWS.am STYLE