Բնական ու գեղեցիկ. Օլյա Հակոբյանի լուսանկարը

10:35   10 օգոստոսի, 2020

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի զգեստ է կրում։ Օլյան արձակել է մազերն ու նուրբ վզնոց ընտրել։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

View this post on Instagram

A post shared by Olya Hakobyan (@hakobyan_olya) on

Ավելի վաղ հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սեւ, պուտավոր զգեստ էր կրում։ Օլյան երկարաճիտներ էր ընտրել ու հավաքել մազերը։ Արտահայտիչ շպարն ընդգծել էր գեղեցկությունը։ «Ես շնչում եմ, նշանակում է՝ սիրում եմ։ Ես սիրում եմ եւ նշանակում է՝ ապրում եմ»,- հրապարակումը մակագրել էր նա։

Գլխավոր լուսանկարը՝ @theeiconn



© NEWS.am STYLE